
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է 2021-2027 թվականների նախնական գնահատականն ու կանխատեսումը։
Ըստ կանխատեսման՝ 2021-2027 թվականներին 193 երկրների շարքում Վրաստանը օտարերկրյա ուղղակի ներդրումների աճի տեմպերով աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում, իսկ Եվրասիական մայրցամաքում առաջին տեղը։
Հատկանշական է, որ 7 տարվա ընթացքում Վրաստանի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի երկնիշ, միջինը՝ տարեկան 11,6 տոկոսով։
Ըստ կանխատեսումների՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2030 թվականին կգերազանցի 12 հազար 500 դոլարը՝ Վրաստանը դարձնելով առաջինը կովկասյան տարածաշրջանում։