Օգոստոսի 4-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1182 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 3 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 962 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 7007 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 280 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: