Սեպտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 221 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 585 036-ն են:
Նախօրեին կատարվել է 17 192 թեստ, որից 9 442-ը՝ հակամարմինների, 7 750-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 990 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 548 951 մարդ:
Վարակից մահացել է ևս 54 մարդ, ընդհանուր՝ 8 287:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 8.54%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.58%, վերջին 7 օրվանը՝ 7.44%։