Այսօր՝ հոկտեմբերի 30-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջին մամուլի ասուլիսն է հրավիրել, որի ընթացքում ԿԸՀ-ի մամլո խոսնակ Անա Միքելաձեն հայտարարել է, որ նախորդ օրը երեկոյան, 3 անձինք ներխուժել են Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի 18-րդ ընտրատեղամաս:
Վերջինները ներկայացել են որպես հանձնաժողովի անդամներ, նկարահանել ընտրական նյութերը՝ այդ թվում անձնական տվյալներ պարունակող ընտրացուցակները, ստուգել են դարակները։ Ավելի ուշ պարզվել է, որ նշված անձինք չեն հանդիսացել ընտրատարածքային հանձնաժողովի անդամներ, նրանք ունեցել են դիտորդների եւ կուսակցության դիտորդների վկայականներ, ինչից հետո Ոստիկանությունը նրանց ընտրատեղամասից դուրս է հրավիրել:
Ահազանգ է ստացվել նաեւ Ոստիկանություն, տեղում են եղել են նաեւ ԿԸՀ-ի ներկայացուցիչները: Նշված փաստի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: ԿԸՀ-ն կոչ է անում դիտորդներին ընտրատեղամասերում լիազորված անձանց գործել օրենքի շրջանակներում, չգերազանցել լիազորությունները եւ աջակցել ընտրական վարչակազմին բնականոն կերպով իրականացնել աշխատանքը։
Հիշեցնենք, այսօր ՝ հոկտեմբերի 30-ին, ընթանում է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը: Ընտրությունները տեղի են ունենում 50 ընտրատարածքի 2,229 ընտրատեղամասում։ Ընտրողների ընդհանուր թվաքանակը 2.478.042 է: Այսօր առավոտյան 07:00-ից 24:00 գործում է ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնը, որի հեռախոսահամարն է՝ 2 51 00 51: