Վրաստանում 2018-ի առաջին եռամսյակում (հունվար-մարտին) ընտանեկան բռնության 855 դեպք է գրանցվել, Ներքին գործերի նախարարությունը փաստի առիթով 855 քաղաքացու է ձերբակալել։
Այս մասին հրավիրած ասուլիսում հայտարարել է ՆԳՆ-ի Մարդու իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Լոնդա Թոլորայան՝ ընդգծելով, որ իրավապահները բռնության զոհերին պաշտպանելու նպատակով շուրջ 1402 գործողության կասեցման հրահանգ են ստացել:
«Ընտանեկան, մասնավորապես կանանց բռնության դեմ պայքարը ՆԳՆ-ի առաջնահերթություններից է: Նախարարության քաղաքականությունը բռնություն իրականացնողների հանդեպ բավականին խիստ է»,-հայտարարել է Թոլորայան:
Ընտանեկան բռնություն իրականացնելու մեղադրանքով մայրաքաղաք Թբիլիսիում 424 քաղաքացի է ձերբակալվել, Իմերեթիում եւ Ռաճա-Լեչխումիում՝ 78, Քվեմո Քարթլիում՝ 76, Կախեթիում՝ 68, Շիդա Քարթլիում՝ 66, Աջարիայում՝ 40, Սամցխե-Ջավախեթիում՝ 39, Սամեգրելոյում՝ 25, Գուրիայում՝ 25, Մցխեթա Մթիանեթիում՝ 14: