
Վրաստանում կորոնավիրուսի 28 նոր դեպք կա, ընդհանուր թիվը հասել է 1 596-ի։ Ապաքինվածների թիվն ավելացել է 15-ով ու դարձել 1 294։
Կարանտինում 6 250 մարդ է, ստացիոնարում` 289։ Կորոնավիրուսից Վրաստանում մահացել է 19 մարդ։
Արտերկրից բուժման նպատակով վերադարձած վարակակիրների թիվը 41 է։