ԵՄ-ի և Շենգենյան գոտու անդամ երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստան ստանալու դիմումների թիվը 2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնապատկվել է և հասել 28 հազար 797-ի։
Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) տվյալների համաձայն՝ Վրաստանն ընդգրկված է այն երկրների առաջին տասնյակում, որտեղից ամենաշատն են ԵՄ-ից ապաստան խնդրում։ 2022 թվականին Վրաստանից ավելի շատ մարդ է ապաստան խնդրել ԵՄ-ում, քան պատերազմից տուժած Ուկրաինայից (28 հազար 318 դիմում):
Եվրամիության և Շենգենյան գոտու երկրներում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը` ըստ տարիների.
- 2016՝ 8 775,
- 2017՝ 12 հազար 060,
- 2018՝ 20 հազար 950,
- 2019՝ 22 հազար 765,
- 2020՝ 8 905,
- 2021՝ 14 հազար 970,
- 2022՝ 28 հազար 797: