Վրացի գերծանր քաշային ծանրորդ Լաշա Թալախաձեն գերազանցել է իր սահմանած ռեկորդն ու դարձել աշխարհի չեմպիոն։
Այս մասին տեղեկացնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը։
Նոյեմբերի 28–ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում՝ աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Թալախաձեն պոկում վարժությունում բարձրացրել է 210, 215 и 220 կգ, իսկ հրում վարժությունում՝ 243, 250, 257 կգ, հավաքել է 477 կգ՝ 4 կգ-ով գերազանցելով իր իսկ ռեկորդը։
Աշխարհի առաջնությունում արծաթե և բրոնզե մեդալակիր են դարձել Իրանի ներկայացուցիչները։