
«Իշխանությունների տեղեկատվությանն ենք սպասում՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում»,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան՝ անդրադառնալով Թբիլիսիում ընթացող հակաահաբեկչական գործողությանը:
«Տեղեկատվություն չունեմ, որ հիմա եզրակացություններ անեմ, հատկապես երբ հատուկ գործողություն է ընթանում: Առաջին հերթին պետք է առողջություն մաղթենք վիրավորված հատուկջոկատայինին և հույս ունենանք, որ հատուկ գործողությունը արագ և առանց զոհերի կավարտվի: Իսկ հետո, իշխանությունների տեղեկատվությանն ենք սպասում: Սա լուրջ պատմություն է և հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչի հետ գործ ունենք»,- հայտարարել է Բոկերիան: