
Թբիլիսիի ղեկավարությունը Վրաստանի ֆինանսների նախարարությանը խնդրում է ավելացնել մայրաքաղաքի բյուջեն: Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն ասել է, որ այս ուղղությամբ նախարարության հետ բանակցություններ են ընթանում: Խմալաձեն հույս ունի, որ նախընտրական ծրագրերի իրականացման համար Թբիլիսիի քաղաքային բյուջեն կավելանա:
«2018-ի բյուջեում ներառվելու են մի քանի ճանապարհային և տրանսպորտային ծրագրեր, հիմնականում դրանք այն ծրագրերն են, որոնք մենք խոստացել ենք բնակչությանը՝ նախընտրական շրջանում: Բյուջեի փոփոխություն կլինի, Մենք նկատառումներ չունենք եկամուտների մասով, դա ճիշտ է պլանավորված, սակայն մեր կողմից էական փոփոխություններ կլինեն ծախսերի մասով: Կախա Կալաձեն շարունակում է ֆինանսների նախարարության հետ քննարկումները, որպեսզի հնարավոր դառնա իրականացնել այն ծրագրերը, որոնք մենք խոստացել ենք»:
Այս պահին Թբիլիսիի քաղաքային բյուջեն կազմում է 815 մլն լարի: