Վրաստանի ազգային արժույթը՝ լարին շարունակում է անկում ապրել, և այսօր ազգային արժույթի պաշտոնական փոխարժեքը նվազել է ևս 2 թեթրիով՝ դոլարի և եվրոյի նկատմամբ: Փորձագետները խոսում են ապրանքների սպասվող գնաճի, իսկ ընդդիմությունը՝ տնտեսական բարեփոփումների անհրաժեշտության մասին, մինչդեռ կառավարությունում դեռևս հանգիստ են։
Ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն բացատրում է, որ լարին ավելի ցածր է, քան ակնկալվում էր, սակայն մակրոտնտեսական ցուցանիշները նորմալ են: Հետևաբար, իշխող թիմը լարիի անկում այլևս չի սպասում։
«Դա հիմնականում կախված է ակնկալիքներից, քանի որ արտահանման ցուցանիշների, ներմուծման և զբոսաշրջության հիմնական գործոնները բացարձակ դրական են բոլոր ուղղություններով, մենք կարծում ենք, որ լարին պետք է կայուն լինի: Այժմ ավելի ցածր է, քան պետք է լինի, սակայն ակնկալվում է լարիի փոխարժեքի բարձրացում», — ասել է Կակաուրիձեն: