Այս պահին Բաթումիում տեղի ունեցող անվտանգության և պաշտպանության հարցերով համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի կողմից չվերահսկվող շրջաններում առկա իրավիճակին և Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականությանը:
«Միշտ նոր սահմանափակումներ, նոր բաժանարար գծեր է ստեղծվում մեր տարածքում: Դա իրականացնում է մի պետություն, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է, պետություն, որն ավելի շատ պատասխանատվություն պետք է ունենա, որպես խաղաղության և կայունության երաշխիք: Պետք է միասնական ռազմավարություն մշակենք Ռուսաստանի վարած քաղաքականությանը հակադարձելու համար»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Միջոցառմանը բացի գերագույն հրամանատարից, մասնակցում են նաև կառավարության ղեկավարը և այլ քաղաքական գործիչներ: Ներկա է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: