Քաղաքացիական ընտրական հանձնաժողով հասարակական կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել են 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ընտրացուցակները, ինչի համար ապրիլի 12-ին 25 մունիցիպալիտետներից խնդրել են տեղեկություններ մինչև 1930 թվականը ծնված քաղաքացիների մասին:
Քաղաքացիական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն, ապրիլի 12-ի դրությամբ 25 մունիցիպալիտետներում մինչև 1930 թվականը ծնված 1311 քաղաքացի է մահացել:
«Մեր հետազոտողները մահացած քաղաքացիների տվյալները ստուգել են 2021 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալիք ինքնակառավարման մարմինների ընտրողների ընտրացուցակում և պարզվել է, որ ընդհանուր ստուգվածների 17%-ը, կամ մահացածների կեսից ավելին (1311)՝ 52 %, ընդհանուր առմամբ 683 մարդ, դեռ գրանցված է միասնական ընտրացուցակում», — հայտարարել են քաղաքացիական ընտրական հանձնաժողովում, որի ներկայացուցիչները կարծում են, որ խնդրի մասշտաբը շատ ավելի մեծ է, քանի որ ստուգվել է Վրաստանի 73 մունիցիպալիտետներից միայն 25-ի տվյալները: