2,5 մլն լարիի մրցույթ Թբիլիսիում նոր կամրջի նախագծման համար

Թբիլիսիի քաղաքապետարանը 2,5 միլիոն լարի նախահաշվային արժողությամբ մրցույթ է հայտարարել «Սադգուրիս մոեդանի» (Կայարանի հրապարակ) և Ցոտնե Դադիանի փողոցներն իրար կապող կամրջի նախագծման համար։

Ըստ ներկայացված պարզաբանման՝ նոր կամուրջը կբարելավի կապը Թբիլիսիի թաղամասերի միջև, կնվազեցնի հասարակական տրանսպորտից օգտվողների ուղևորության ժամկետը, կհեշտացնի տեղաշարժը «Սադգուրիս մոեդանի»-ի հանգույցից դեպի մերձակա տարածքներ և, կրճատելով ուղևորության ժամկետը, կնվազեցնի արտանետումները:

Մրցույթի պայմանների համաձայն՝ մասնակիցը պետք է 2017 թվականից սկսած կամուրջների և վերգետնյա անցումների նախագծման համար առնվազն 400 հազար լարիի պայմանագրերի կատարման փորձ ունենա։