Վրաստնում հունիսի 12-ից մինչև օգստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում դիմակ կրելու կարգի 9884 խախտում է արձանագրվել: Այս մասին տեղեկություն է տրամադրել Վրաստանի ՆԳ նախարարությունը:
Ըստ տվյալների՝ այս ընթացքում տուգանվել է 5107 ֆիզիկական ու 1 իրավաբանական անձ:
Նույն տեղեկության համաձայն՝ բանավոր զգուշացում է ստացել 4776 մարդ:
Նշված վիճակագրությունը տվյալների նախնական ամփոփման արդյունք է:
Հիշեցնենք՝ համավարակի ընթացքում դիմակ կրելու կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 20 լարիով։ Իրավաբանական անձանց համար տուգանքը կազմում է 500 լարի: