
25 մարդ է մահացել Բաքվի հանրապետական նարկոլոգիական կենտրոնում: Հաղորդում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Հրդեհը բռնկվել է լուսադեմին, դեպքի վայրում մոբիլիզացվել են տասնյակ հրշեջ մեքենաներ և շտապ օգնության բրիգադներ: Մի քանի ժամ հնարավոր չի եղել չեզոքացնել կրակը: Այրվող շենքից 30 մարդ է տարհանվել: 25 դի է հայտնաբերվել հրդեհված վայրում: Ըստ նախնական տեղեկության՝ բոլոր մահացածները անկողնային հիվանդներ են եղել և չեն կարողացել դուրս գալ սենյակներից:
Որպես հիմնական վարկած շրջանառվում է էլեկտրահաղորդիչի կարճ միացումը: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հաղորդվում է, որ գործի քննությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևի անձնական հսկողության տակ է: