Հուլիսի 1-ին Թբիլիսիում մեկնարկեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը` «25-ամյա խորհրդարանական համագործակցություն. վստահություն երկխոսության միջոցով» կարգախոսով:
Միջոցառմանը մասնակցելու համար Վրաստան են ժամանել շուրջ 300 խորհրդարանականներ, դիվանագետներ, փորձագետներ` 57 երկրից:
Հուլիս 1-5 Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ-ի նտաշրջանի ընթացքում կքննարկվի ուկրաինայի ճգնաժամը, Ղարաբաղյան հակամրտությունը, ինչպես նաև Վրաստանի ձգձգվող հակամարտությունների, կոռուպցիայի դեմ պայքարը, փախստակնների իրավունքները և գլոբալ փոփոխությունները: Նշված թեմաների շուրջ կներկայացվեն զեկույցներ եւ կընդունվեն համապատասխան բանաձևեր:
Այսօր ՝ հուլիսի 1-ին համաժողովի մասնակիցներին ողջյունի խոսքով դիմեցին ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Իկլա Կաներվան, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտը:
Դավիթ Ուսուփաշվիլին իր խոսքում նկարագրեց 1991 թ. վրաստանյան դեպքերը` նշելով, որ 25 տարի առաջ Վրաստանն անկախացավ, զուգահեռաբար տեղի ունեցավ Եվրոպայի ավտնագության եւ համագործակցության գիտաժողովի Մադրիդի հանդիպումը, որտեղ էլ հիմնվեց խորհրդարանական վեհաժողովը: Իր խոսքում Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշեց, որ Վրաստանը մինչեւ վերջ մնում է ԵԱՀԿ-ի հայրենասեր երկիրը, որ պատրաստ է ին ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովման հարցում: Ուսուփաշվիլիի խոսքով, ժամանակակից աշխարհում այլեւս գոյություն չունի սահմանագծված անվտանգություն, իսկ շուտով գոյություն չի ունենա նաեւ սահմանագծված բարեկեցություն:
«Այս պատճառով կարծում եմ` շատ են սխալվում նրանք, ովքեր գլոբալ խնդիրները փորձում են լուծել իզոլացնելով: Բայց այդպիսով գլոբալ խնդիրների հետ մենակ կմնանք, ավելի արագ կպարտվենք», — նշեց Ուսուփաշվիլին:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր խոսքում շնորհակալություն հայտնեց գործընկերներին` Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնավարությանն աջակցելու համար: «Մեր նպատակն է, որ Վրաստանում եւ ԵԱՀԿ-ի անդամ երկրներում չլինեն բաժանարար գծեր ու օկուպացված տարածքներ, որպեսզի այլևս երբեք տեղի չունենան էթնիկ զտումներ, որ քաղաքացին իր սեփական երկրում ազատ տեղաշարժվելու ու մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունենա»:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իր խոսքում ընդգծեց այն փոփոխություններն ու բարեփոխումները, որ տեղի են ունեցել 2012 թ.-ից հետո`հիշեցնելով նաև, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում Վրաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները նոր փուլ տեղափոխող` Ասոցացման համաձայնագիրը: Վարաչապետը նույնպես խոսեց օկուպացված տարածքների մասին` ավելացնելով, որ այդ տարածքներում չեն գործում միջազգային հսկողության մեխանիզմներ :
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իկլա Կաներվան ընդգծեց, որ երկների խաղաղ եւ ժողովրդավարական զարգացման ճանապարհին գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու հարցում կարեւոր է օրենսդրական ինստիտուտների ներգրավվածությունը : «Պետք է օգտագործենք ԵԱՀԿ-ի անվտանգության շրջանակները եւ միասին աշխատենք ոչ թե պատեր, այլ կամուրջներ կառուցելու վրա»,- ասաց Իկլա Կաներվան:
Իր հերթին ԵԱՀԿ-ի նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խոսեց հարավկովկասյան իր շրջագայության եւ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների մասին: Նրա գնահատմամբ` հակամարտող տարծաշրջանում պետք է ուժեղացնել խաղաղարար առաքելությունների մանդատը: