
Վրատանը առաջընթաց է արձանագրել տնտեսական ու քաղաքական ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ռոզենբլումը:
«Ես ակտիվորեն ներգրավված եմ եղել 2008 թ․ Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանի տնտեսական առաջընթացին ուղղված գործընթացներում: Վրաստանը շատ կարևոր արդյունքներ է արձանագրել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում: Ես մշտապես կրկնում եմ, որ յուրաքանչյուր երկիր կարող է գտնել զարգացման իր ուղղությունը»,- հայտարարել է Ռոզենբլումը: