
Զեմո(Վերին) Փոնիճալայի թիվ 206 մանկապարտեզում երեքամյա երեխան ընկել է երկրորդ հարկից: Դեմքի և գլխի վնասվածքներով երեխան տեղափոխվել է Ինգորովկա բժշկական կենտրոն: Շտապ օգնության կենտրոնից տեղեկացրել են, որ փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծանր, կյանքին վտանգ չի սպառնում:
Նախակրթարանի տնօրենն ասել է, որ երեխան հատուկ կարիքներով է, ըստ իր խոսքերի՝ երեխան բառացիորեն «թռել է դաստիարակչուհու ձեռքից», երեխան մանկապարտեզ էր սկսել հաճախել ընդամենը մեկ շաբաթ առաջ: Նա խոսքի հետ խնդիրներ ունի, իրեն տարօրինակ է պահել, մանկապարտեզի տնօրինությունը դիմել է ծնողներին՝ առաջարկելով նրան տեղափոխել այլ հաստատություն: Ծնողները սակայն, վստահեցնում են, որ իրենց երեխան հատուկ կարիքներ չունի: