Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս երկու զոհի մարմին է հայտնաբերվել, այս պահի դրությամբ (19:20) զոհերի թիվը հասել է 24-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն։
Ըստ Քարսելաձեի՝ օգոստոսի 11-ին հայտնաբերվել է երեք զոհի մարմին։ Նրա խոսքով, այս պահին որոնվում է 9 անհետ կորած։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: