Վրաստանում վերջին օրվա ընթացքում 23 մահ է գրանցվել։
Ընդհանուր առմամբ պանդեմիայի ողջ ընթացքում երկրում մահերի թիվը 2916 է։
Վերջին 24 ժամում 1236 նոր դեպք է հաստատվել։
Փետրվարի 26-ից (այդ օրը Վրաստանում առաջին անգամ Կորոնավիրուս հաստատվեց) մինչ այսօր լաբորատոր հաստատվել է վարակի 247 025 դեպք։
Վերջին օրվա ապաքինվածների թիվը 2 189 է, ընդհանուր թիվը` 231 385։