Հուլիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 24 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1073 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 907 մարդ: Վարակից երկրում մահացել է 16 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5692 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 275 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Վերջին օրերին Վրաստանում, հիմնականում Գարդաբանիի շրջանում կորոնավիրուսի նոր դեպքերի աճ է գրանցվում: Հուլիսի 21-ի տվյալներով՝ շրջանի երկու գյուղում համընդհանուր թեստավորում էր անցկացվում:
Վրաստանում հնարավոր է նոր կարանտինի գոտի սահմանվի. Գամկղրելիձե