22 տարվա տարաձայնություններից հետո հինգ երկրներ՝ Ղազախստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը Ակտաու քաղաքում ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը: Փաստաթղթի շուրջ աշխատանքներն ընթանում էին դեռևս 1996 թվականից:
Ստորագրված համաձայնագրի համաձայն, Կասպից ծովի ջրի մակերևույթի հիմնական տարածքը կմնա այս երկրների ընդհանուր օգտագործման տակ, իսկ ընդերքում առկա հանքանյութերը կբաժանվեն նշված երկրների միջև:
Փաստաթղթում հատուկ նշված է, որ Կասպից ծովում ոչ տարածաշրջանային պետությունների զինված ուժերի ներկայություն չի թույլատրվում: