Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն, այն անձինք ովքեր աշխատանքի բերումով պետք է աշխատեն սահմանված պարետային ժամից՝ 21:00-ից հետո, միայն հատուկ արտոնագրերով կտեղաշարժվեն: Գախարիայի խոսքով, սա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
«Այս նպատակով ստեղծվել են համակարգող շտաբեր, որոնց միջոցով լրատվամիջոցները, հացի արտադրամասերը, մթերային խանութների և դեղատների առաքման ծառայությունները հնարավորություն կունենան աշխատել պարետային ժամերին:
Իհարկե, մամուլի ազատությունը և մթերային խանութների, դեղատների ու բանկերի աշխատանքը ծայրահեղ կարևոր է մեր քաղաքացիների համար, սակայն պետք է հիշենք նաև, որ առողջությունն առաջնային արժեք է»,-ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Վրաստանի վարչապետը երկրում արտակարգ դրություն հայտարարեց, այսօր՝ համընդհանուր կարանտին: Կարանտինն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան 08:00-ից: