Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 8-ի ժամը 10:00-ի դրությամբ ավելացել է ևս 13-ով` հասնելով 208-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:
208 վարակվածներից 46-ն արդեն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից, երեքը մահացել են՝ կորոնավիրուսին զուգահեռ ունենալով բազմաթիվ խրոնիկական և այլ հիվանդություններ:
Կարանտինային ռեժիմում այս պահին գտնվում է 4674 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 383 պացիենտ: