
2025 թվականին Վրաստանը 11 մլն միջազգային այցելու կընդունի, իսկ միջազգային տուրիզմից ստացված եկամուտը կկազմի 6,6 մլրդ դոլար:
Ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նման կանխատեսում է արել Վրաստանի զբոսաշրջության վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին՝ հիմնվելով 2019-2025 թթ․ զբոսաշրջության ռազմավարության վրա:
Նրա խոսքով, երկրի ՀՆԱ-ում զբոսաշրջության ներդրումը կաճի 7,9 տոկոսով:
Քվրիվիշվիլին նաև նշել է, որ ծառայությունների որակը բարձրացնելու համար 2019-ին լայնամասշտաբ նախագծեր կիրականացվեն, Վրաստանի ողջ մասշտաբով կվերապատրաստվի 1500 մարդ։