
Վրաստանում պատրաստվում են 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին: Ըստ օրացույցի` ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 16-ին:
Առաջին կիսամյակում կլինի, ընդհանուր առմամբ, 74 ուսումնական օր, երկրորդ կիսամյակում՝ 96 օր (առաջին դասարանցիների համար՝ 83 օր, 12-րդ դասարանցիների համար՝ 79 օր):
Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 27-ին և կավարտվի հունվարի 14-ին (հունվարի 15-ից կմեկնարկի 2-րդ կիսամյակը): Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ին, կավարտվի մարտի 16-ին:
Առաջին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն 2024 թվականի մայիսի 27-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 20-ին, 2-11-րդ դասարանցիները՝ հունիսի 13-ին: