ԱՄՆ Պետդեպարտամենտի պատրաստած 2023 թվականի բյուջեի նախագծով՝ Վրաստանին կտրամադրվի 126 մլն դոլարի օգնություն։
Այդ գումարի հիմնական մասը՝ 88 մլն դոլարը, կուղղվի Վրաստանում բարեփոխումների խթանմանը և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը։ 25 մլն դոլարը կծախսվի Վրաստանի պաշտպանունակությունը բարելավելու համար։
«ԱՄՆ օգնությունը կնպաստի Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, եվրաատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև կբարձրացնի դիմակայությունը Կրեմլի վնասակար ազդեցությանը»,- ասվում է պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
ԱՄՆ օգնությունը բաշխված է հետևյալ կերպ.
- Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աջակցություն Վրաստանին (AEECA)՝ 88 025 000 դոլար,
- Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում` 25 000 000 դոլար,
- Համաշխարհային առողջապահական ծրագրեր USAID (GHP-USAID)՝ 5 000 000 դոլար,
- Թմրամիջոցների դեմ պայքարի և օրենքի կիրառման միջազգային կազմակերպություն (INCLE)՝ 4 400 000 դոլար,
- Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում (IMET)՝ 1 750 000 դոլար,
- Հակաահաբեկչության, ականազերծման և հարակից ծրագրեր (NADR)՝ 1 100 000 դոլար։