
Լուսանկարը՝ etaloni.ge-ի
Վրաստանում պատրաստվում են 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին: Ուսումնական տարվա օրացույցից պարզ է դառնում, որ ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ից:
Առաջին կիսամյակում կլինի ընդհանուր առմամբ 75 ուսումնական օր, երկրորդ կիսամյակում՝ 100 օր (առաջին դասարանցիների համար՝ 86 օր, 12-րդ դասարանցիների համար՝ 81 օր):
Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 30-ին և կավարտվի հունվարի 14-ին: Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ին, կավարտվի մարտի 14-ին:
Առաջին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն 2024 թվականի մայիսի 27-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 20-ին, 2-11-րդ դասարանցիները՝ հունիսի 14-ին:
Ուսումնական տարվա ամբողջական օրացույցը՝ այստեղ: