2022 թվականին ԵՄ-ում ժամանակավոր ապաստանի խնդրանքով դիմել է 881 հազար 200 մարդ, որից 25 հազար 935-ը Վրաստանի քաղաքացիներ են, փոխանցում է Եվրոստատը։
ԵՄ երկրներում ապաստանի հայցերի վիճակագրության համաձայն՝ Վրաստանն աշխարհի առաջին տասնյակում է և առաջ է անցել հարևան երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից, բացառություն է կազմում Թուրքիան։
ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցողների թիվը 2022 թվականին` 2021 թվականի համեմատ, աճել է 64 տոկոսով։ Վրաստանի դեպքում տվյալներն աճել են 108 տոկոսով։ Եթե այս վիճակագրությամբ 2021 թվականին Վրաստանը 11-րդ տեղում էր, ապա 2022 թվականին տեղափոխվել է 8-րդ տեղ։
Հայցողների ընդհանուր թվով (առաջին և հաջորդ հայցեր) 2021 թվականին Վրաստանը գտնվում էր 10-րդ տեղում (14 հազար 660 հայցում), իսկ 2022 թվականին տեղափոխվել է 9-րդ տեղ (28 հազար 385 հայցում)։ Աճն այս դեպքում կազմում է 93,6 տոկոս։
2022 թվականին ԵՄ երկրներից ժամանակավոր ապաստանի (առաջին անգամ) համար առավել հաճախ Վրաստանի քաղաքացիները դիմել են հետևյալ երկրներին.
- Ֆրանսիա՝ 8 905 դիմում,
- Գերմանիա՝ 7 965 դիմում,
- Իտալիա՝ 3 240 դիմում,
- Իռլանդիա՝ 2 705 դիմում,
- Բելգիա՝ 840 դիմում,
- Իսպանիա՝ 660 դիմում,
- Շվեյցարիա՝ 660 դիմում: