2022 թվականին վարորդական իրավունք ստացողները թիվը նվազել է

Վրաստանում 2022 թվականին վարորդական իրավունք ստացողները թիվը նվազել է. 2022-ին վարորդական իրավունք է ստացել 30 հազար 536 մարդ, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Հարկ է նշել, որ 2021 թվականին ընդհանուր առմամբ տրվել է 47 հազար 891 վարորդական իրավունք։

Ի դեպ, Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ 2022 թվականին Վրաստանում վարորդական իրավունք է ստացել Ռուսաստանի 79 քաղաքացի։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլից վարորդական իրավունքի վկայականի քննությունը դարձել է երկփուլ։ Վարորդական իրավունքի քննություն հանձնողները՝ տեսական քննության հաղթահարումից հետո, բացի փակ հրապարակում գործնական քննություն անցնելուց, պետք է գործնական քննություն հանձնեն նաև իրական երթևեկության (փողոցում):

Ավելին՝

Կարևորի մասին. Վարորդական իրավունքի քննությունները Վրաստանում