Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2022 թվականին Վրաստանում 7 421,9 հազար քառակուսի մետր մակերեսով շենքերի կառուցման համար տրվել է 10 հազար 822 շինթույլտվություն:
Ըստ տվյալների, շինթույլտվությունների 51,9 տոկոսը տրվել է Թբիլիսիում, Մցխեթա-Մթիանեթիում՝ 10,5 տոկոսը, Քվեմո Քարթլիում՝ 8,4 տոկոսը, իսկ 6,4 տոկոսը՝ Իմերեթիում։
«Նշենք, որ 2022 թվականին թույլտվություններ են եղել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների, առևտրի օբյեկտների, հյուրանոցների, արդյունաբերական ձեռնարկությունների, գյուղատնտեսական նշանակության օբյեկտների և այլ շինությունների կառուցման համար։
Առկա թույլտվություններում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրները։ 2022 թվականին շահագործման է հանձնվել 2 661,7 հազար քառակուսի մետր մակերեսով 2 654 օբյեկտ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Geostat-ի հաղորդմամբ՝ շահագործման հանձնված օբյեկտների 36,6 տոկոսը Թբիլիսիում է եղել, 11,8 տոկոսը՝ Մցխեթա-Մթիանեթում, 11,2 տոկոսը՝ Կախեթիում և 9,1 տոկոսը՝ Իմերեթիում: