Վրաստանի էլեկտրաէներգիա բաշխող «Թելասի» ընկերություն տվյալներով, 2022 թվականին 2021 թվականի համեմատ 3,025 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիա (7,3 տոկոսով) ավելի է բաշխվել:
Ընկերությունն աճը պայմանավորում է Վրաստանում տնտեսական ակտիվությամբ և նոր բաժանորդների թվի ավելացմամբ։
2022 թվականին ավելացել է նաև ընկերության բաժանորդների թիվը, մասնավորապես՝ 2022 թվականի տվյալներով, բաժանորդների թիվն աճել է 3.1 տոկոսով (21.6 հազար բաժանորդով) և հասել 725.4 հազարի, որից 652.5 հազարը ֆիզիկական անձինք են, իսկ 72.9 հազարը՝ իրավաբանական անձինք։
«Ըստ 2022 թվականի տվյալների՝ ընկերության էլեկտրահաղորդման գծերի ընդհանուր երկարությունը կազմել է 6 661 կմ, ինչը 4,2 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Ներդրումային ծրագրի շրջանակներում 2022 թվականին կատարվել են ենթակայանների վերակառուցման-արդիականացման աշխատանքներ»,- գրված է «Թելասի»-ի հաղորդագրության մեջ։