2022 թվականի Վրաստանի պետական բյուջեն ընթացիկ տարվա բյուջեի համեմատ ավելի քան 1 մլրդ լարիով կրճատվել է, ավելի ճշգրիտ՝ 1 055 470 800 լարիով:
Պետբյուջեի նախագծի համաձայն՝ ծավալը 18 443 276 00 լարի է: Այն պայմանավորված է 2 հիմնական գործոնով, մասնավորապես 2022 թվականին համավարակի հետ կապված ծախսերը զգալիորեն կկրճատվեն (850.0 մլն լարիով), ինչպես նաև կկրճատվեն եվրապարտատոմսերի համար հատկացումները (1713.2 մլն լարի)։
2022 թվականի պետական բյուջեի ծախսային մասում առկա են լրացուցիչ ծախսեր ուղղված կենսաթոշակի ինդեքսավորմանը և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը:
Նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված առողջապահության ոլորտի ծախսը կկազմի 500 մլն լարիի։
Հատկանշական է, որ 2021 թվականի բյուջեն կազմել է 19 498 746 800 լարի: