Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի թեկնածու Մաիա Ցքիտիշվիլիի հայտարարությամբ՝ կրթական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ նախարարությունը 2020 թվականին արդեն ավարտել է 20 դպրոցի կառուցումը 1530 աշակերտների համար, իսկ 7020 երեխայի համար ևս 41 դպրոցների շինարարությունը կավարտվի 2021 թվականին:
Ցքիտիշվիլիի հայտարարությամբ՝ 2021-2022 թվականներին փուլ առ փուլ կավարտվեն ավելի քան 100 դպրոցի վերակառուցման/վերականգնման աշխատանքները, որի արդյունքում 16 հազար աշակերտ կրթություն կստանա ամբողջովին նորոգված դպրոցում:
Ընդհանուր հաշվով կրթական ենթակառուցվածքների նախագծերի համար կծախսվի 300 միլիոն լարի:
Ինչպես նշել է նախարարի թեկնածուն՝ մանկապարտեզների կառուցման ծրագրի շրջանակներում 2020 թվականին ավարտվել է 17 մանկապարտեզի կառուցում 1000 երեխայի համար, և ևս 14 նոր մանկապարտեզի շինարարություն կավարտվի 2021 թվականին:
Ցքիտիշվիլիի հայտարարությամբ՝ մարզական ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով կավարտվի Փոթիի, Զուգդիդիի, Խաշուրիի և Մառնեուլիի մարզադաշտերի կառուցումը և կսկսվի Քութաիսիի օլիմպիական ավազանի, Ռուսթավիի, Ախալցիխեի և Զուգդիդիի մարզահամալիրների կառուցումը: