Վրաստանում 2021-2022 ուսումնական տարում ուսումը կիսատ է թողել 8 հազար 846 աշակերտ, ինչը 25,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Վրաստանի վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է թարմացված վիճակագրական տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ ուսումը դադարեցրած ուսանողներից 42.6 տոկոսը աղջիկ է, իսկ 57.4 տոկոսը՝ տղա։
Վիճակագրությունը փաստում է, որ ամենաշատը ուսումը կիսատ են թողել 10-րդ դասարանի աշակերտները։
2022 թվականին դպրոցն ավարտել է 45 հազար 423 աշակերտ, ինչը 17,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։