Նավթամթերքի ներկրողների միության հայտարարության համաձայն՝ 2020 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում Վրաստանում բենզինի և դիզելային վառելիքի ներկրումը կազմել է 497,9 հազար տոննա, ինչը 3,6 հազար տոննայով, այսինքն 0,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (494,3 հազար տոննա):
Նավթամթերքի ներկրողների միության տեղեկատվությամբ, այդ թվում ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Վրաստանում բենզինի ներկրումը կազմել է 244,1 հազար տոննա, դիզելային վառելիքի ներկրումը՝ 253,8 հազար տոննա:
«Ընթացիկ տարվա առաջին կեսի ընթացքում վառելիքի ներկրումն աճել է՝ չնայած Covid-19-ի և դրա հետ կապված տարբեր սահմանափակումներին: Այս ամենը, մեր կարծիքով, պայմանավորված է նրանով, որ մի շարք տնտեսական ոլորտներ վերսկսեցին գործունեությունը ժամանակից շուտ»,- ասված է հայտարարության մեջ: