2020 Վրաստանում թափուր աշխատատեղերը նվազել են 32%-ով

2020 Վրաստանում թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները նվազել են 32%-ով: Ո՞ր մասնագիտություններին է արտոնությունը տրվել նախորդ տարվա ընթացքում: Պանդեմիայի պայմաններում տնտեսական ոլորտը գրեթե դադարեցված է եղել, սա ուղիղ կերպով ազդել է թափուր աշխատավայրերի հայտարարությունների վրա:

Աշխատանքի տեղավորման գործակալություններից հայտարարում են, որ հայտարարությունները սկսել են նվազել մարտ ամսվանից ի վեր: Ընդհանուր առմամբ` դրա նախորդ տարվա համեմատ, նկատվել է  32 % նվազում:

Հայտարարությունների SS.ge հարթակը հայտարարել է, որ 2020-ին ամենապահանջված մասնագիտությունները հետևյալն են՝

  • վաճառող — 2428
  • խոհարար — 2120
  • հավաքարար — 1592
  • այլ — 1298
  • դայակ — 1069

Ինչպես հայտարարել է  hr.ge գործակալությունը,  2020 թվականն առանձնացել է թափուր աշխատատեղերի հայտարարությունների կտրուկ նվազմամբ: Այս ընթացքում աճել է քոլ օպերատորների և IT ոլորտի մասնագետների պահանջարկը, չնայած՝ առաջին տեղում միևնույնն է վաճառողներն են եղել: