2020 թվականին Վրաստանից 49 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, ինչը 55-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ 2019 թվականին երկրից արտաքսվել է 104 արտասահմանցի:
2020-ին արտաքսվածների մեծ մասը Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի քաղաքացիներ են: Մասնավորապես, 2020 թվականին Վրաստանից արտաքսվել է՝
- Իրանի 9 քաղաքացի
- Ադրբեջանի 7 քաղաքացի
- Թուրքիայի 6 քաղաքացի
- Նիգերիայի 3 քաղաքացի,
- Իրաքի 3 քաղաքացի,
- Կամերունի 3 քաղաքացի,
- Ռուսաստանի 2 քաղաքացի
- Ուկրաինայի 2 քաղաքացի:
Արտաքսվածների թվում կան նաև Բանգլադեշի, Բելառուսի, Մոլդովայի, Հնդկաստանի, Գվինեա-Բիսաուի և Հայաստանի քաղաքացիներ: