2020 թվականին ԱՄՆ-ն Վրաստանի համար հատկացնում է 132 025 000 դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 20-ին ստորագրեց կոնգրեսի ամփոփիչ ծախսերի ակտը, որի համաձայն 2020 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանի համար հատկացնում է 132 025 000 դոլար:

Ինչպես ասվում է Կոնգրեսի ընդունած ակտում, հաջորդ տարում Վրաստանին օգնության համար հատկացված կլինի նվազագույնը 132 025 000 դոլար:

Նույն ակտով ԱՄՆ-ն նվազագույնը 448 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային:

Նշենք, որ անցած 28 տարիների ընթացքում տարբեր նպատակներով ԱՄՆ-ն Վրաստանի համար հատկացրել է 4 348 400 000 դոլար: