
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 20-ին ստորագրեց կոնգրեսի ամփոփիչ ծախսերի ակտը, որի համաձայն 2020 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանի համար հատկացնում է 132 025 000 դոլար:
Ինչպես ասվում է Կոնգրեսի ընդունած ակտում, հաջորդ տարում Վրաստանին օգնության համար հատկացված կլինի նվազագույնը 132 025 000 դոլար:
Նույն ակտով ԱՄՆ-ն նվազագույնը 448 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային:
Նշենք, որ անցած 28 տարիների ընթացքում տարբեր նպատակներով ԱՄՆ-ն Վրաստանի համար հատկացրել է 4 348 400 000 դոլար: