Կրթության բարեփոխման շրջանակներում 2020 թվականի դիմորդները միասնական ազգային քննությունները կհանձնեն նոր մոդելով:
Քննությունները կանցկացվեն 3 պարտադիր առարկաներից:
- Վրաց լեզու և գրականություն
- Օտար լեզու
- Մաթեմատիկա/Պատմություն
Երրորդ քննությունը կախված է ծրագրից: Տեխնիկական և բնագիտական ուղղություններով դիմորդները քննություն կհանձնեն մաթեմատիկայից, հումանիտար ուղղություներով՝ պատմություն:
ԲՈՒՀ-երը (ովքեր դրա ցանկությունը ունեին) արդեն որոշել են կրթական ծրագրերի համաձայն հավանական լրացուցիչ քննական առարկաները, որոնք են՝ Կենսաբանություն, Քիմիա, Ընդհանուր ունակություններ, Աշխարհագրություն, Գրականություն, Արվեստ և Քաղաքացիական կրթություն:
Բժշկական կրթական հաստատություններ ընդունվելու համար պարտադիր կլինի հանձնել 4 քննություն:
- Վրաց լեզու և գրականություն
- Օտար լեզու
- Կենսաբանություն
- Մաթեմատիկա/Քիմիա/Ֆիզիկա (դիմորդը ընտրում է 3-ից գոնե մեկը):
Ինչ վերաբերում է Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրին (1+4 ծրագիր), ընդունելությունները կշարունակվեն առկա ձևաչափով, այսինքն այստեղ փոփոխություն չի սպասվում:
Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ԲՈՒՀ ընդունվելու համար պետք է հանձնեն միայն Ընդհանուր ունակությունների քննությունը: