
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում չի բացառել, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունում շատ նոր դեմքեր կլինեն։
Ինչպես հայտարարել է Կալաձեն, կուսակցության դռները միշտ բաց են հաջողակ երիտասարդների համար, ինչը կարևոր է:
«Կան մարդիկ ովքեր դուրս են գալիս կուսակցությունից: Սա սովորական ու առողջ երևույթ է», — հայտարարել է Կալաձեն: