
«Ոչ մի երրորդ կամ չորրորդ ուժի մասին մտածելու կարիք չկա, «Եվրոպական Վրաստանը» կդառնա գործող իշխանությանը այլընտրանք»,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» խմբակցության ղեկավար Օթար Կախիձեն՝ անդրադառնալով այդ մասին Էկա Բեսելիայի հայտարարությանը:
«2020 թվականին «Եվրոպական Վրաստանը» կլինի կարևոր կենտրոններից մեկը, ոչ թե երրորդ կամ չորրորդ ուժը, այլ իշխանության այլընտրանքը: Մեր հասարակությանն անհրաժեշտ է առաջընթաց, Իվանիշվիլիի ռեժիմի փոփոխություն: «Եվրոպական Վրաստանը» կհոգա, որպեսզի դառնա իշխանության այլընտրանք և մենք կկարողանանք խաղաղ, ընտրությունների ճանապարհով փոխել իշխանությունը», — հայտարարել է Կախիձեն:
Հատկանշական է, որ «Վրացական երազանք»-ը վերջերս լքած պատգամավոր Էկա Բեսելիան հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում կհաղթի նոր, երրորդ ուժը, որն առաջիկայում քաղաքական ասպարեզ կգա: