
Վրաստանի 2020 թվականի բյուջեի նախագծի համաձայն, երկրի պետական պարտքը գալիք տարի կկազմի շուրջ 22 681,7 մլն լարի: Ինչպես նշվում է նախագծում, արտաքին պետական պարտքը կազմում է 17 711,7 մլն լարի, իսկ ներքինը՝ 4 970,0 մլն լարի:
Հատկանշական է, որ պետական պարտքի հաշվարկման ժամանակ օգտագործվել է սեպտեմբերի 27-ին գործող փոխարժեքը, ըստ որի 1 դոլարն արժեր 2,98 լարի, 1 եվրոն՝ 1,09 դոլար:
Հիշեցնենք, որ Վրաստանի 2020 թվականի բյուջեի նախագիծն արդեն ներկայացվել է օրենսդիր մարմնին: