
«2020 թվականին Վրաստանի մայրաքաղաքի համար կծախսվի 1.5 միլիարդ լարի, ինչն աննախադեպ և ռեկորդային գումար է»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Իրակլի Զարքուան:
Վերջինիս խոսքով, սա նշանակում է, որ այս տարի ավելի շատ ենթակառուցվածքներ կկառուցվեն կամ կնորոգվեն:
«Երբ ասում էինք, որ հաջորդ տարվա բյուջեն էլ ավելի մեծ է լինելու և մայրաքաղաքի պատմության մեջ ամենախոշոր բյուջեն է լինելու, իրականություն է: 2020 թվականին մայրաքաղաքի համար կծասխվի 1.5. միլիարդ լարի, ինչը նշանակում է, որ ավելի շատ ենթակառուցվածքային ծրագրեր կլինեն»,- նշել է Զարքուան: