
2020 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կառավարությունը խոստանում է կենսաթոշակային ամենամեծ ավելացումը:
Վարչապետ Գիորգի Գախարիան մինչ կառավարության նիստի մեկնարկը հայտարարել է, որ 2020-ին բոլոր թոշակառուների թոշակը կավելանա 20 լարիով, իսկ 2020-ի հուլիսից 70-ից անց թոշակառուներինը՝ ևս 30-ով՝ այսինքն ընդհանուր առմամբ 50 լարիով:
«2020-ի բյուջեն հաշվի է առնված բոլոր թոշակառուների, ինչպես նաև մինչև 18 տարեկան առաջին և երկրորդ խմբի սահմանափակ հնարավորություններով անձանց համար»,- ասել է Գախարիան: