
2020 թվականի Վրաստանի պետական բյուջեի նախագծի համաձայն, որը դեռ քննարկման ընթացքում է, որոշ ոլորտներում կավելանան աշխատավարձերը: Այդ թվում են շտապ օգնության և գյուղական բնակավայրերի բժիշկները:
2020-ի հուլիսի 1-ից շտապ օգնության և գյուղական բժիշկների ծրագրի շրջանակներում շուրջ 8 000 հոգու աշխատավարձ կավելանա 100 լարիով:
Բյուջեի նախագծի համաձայն, նախնական բուժօգնության բարելավման նպատակով 2020 թվականից ողջ երկրի մասշտաբով շտապ օգնությունը և գյուղական բժշկի ինստիտուտը կգործեն նույն կառավարման համակարգում: