2019 թվականին Վրաստանում ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով 481 մարդ է մահացել, նրանցից 104-ը` հետիոտն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն, ճանապարհատրանսպորտային վթարների պատճառները հիմնականում հոծ գիծ հատելը, արագություն գերազանցելը, ալկոհոլի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելն ու հետիոտնային անցման կանոնների խախտումն է:
2018 թվականի համեմատ, 2019 թվականին ՃՏՊ-ների պատճառով մահացածների թիվն աճել է. 2018 թվականին ՃՏՊ-ներից մահացել եր 459 մարդ:
Ինչ վերաբերում է վիրավորվածներին, ապա 2019 թվականին ՃՏՊ-ների հետևանքով վիրավորվել է 7 921 մարդ:
Նախորդ տարվա ընթացքում Վրաստանում 6 316 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որոնց վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ՔՕ 276 հոդվածի համաձայն: Այս հոդվածով հետաքննություն է սկսվում, երբ խախված է լինում տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգությունը կամ շահագործման կանոնները, ինչը հանգեցնում է մարդու առողջության ծանր վնասվածքների կամ մահվան: Օրենքի համաձայն, պատիժն ավելի ծանր է, եթե վարորդը գտնվում է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ: