Պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ամերիկացի իր գործընկեր Ջեյմս Մատիսը Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսել են Վրաստանի պաշտպանության ունակությունների հզորացման և ՆԱՏՕ-ի հետ փոխհամագործակցության զարգացման տեսանկյունից ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Իզորիայի հայտարարության համաձայն, հաջորդ տարի ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության շրջանակներում երկու զորավարժություն է լինելու` «ՆԱՏՕ-Վրաստան» և «Agile Spirit», որին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներն աննախադեպ քանակի մասնակցություն կունենան:
«Միջազգային զորավարժություններում, որպես նորացված վերապատրաստման քաղաքականության կարևորագույն կոմպոնենտ, Սև ծովի շրջանի անվտագության խորացման նպատակով, մենք ակտիվորեն ներգրավված կլինենք»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: